Քրեական գործ՝ Սանահինի պատմական տապանաքարերը քանդելու դեպքով

Պատմական տապանաքարերը տեղահանվել եւ մի կողմ են շպրտվել, տեղում նոր գերեզմաններ են հայտնվել:
sanahin

Սանահինի վանական համալիրում  պատմական տապանաքարերը քանդելու եւ նոր հուղարկավորություն կազմակերպելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Հայտնել է գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Ավելի վաղ մենք անդրադարձել ենք այս տարօրինակ պատմությանը, երբ Սանահին վանական համալիրին հարող տարածքում` Զաքարյան իշխանների դամբարանի անմիջական հարեւանությամբ, պատմական տապանաքարերը տեղահանվել եւ մի կողմ են շպրտվել, իսկ տեղում նոր գերեզմաններ են հայտնվել:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները