23:35 - 09.10.2018
1904 Դիտում
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը:
Միջնորդությունը բավարարվել է։ Գործարարը երկու ամսով կալանավորվել է։
Հիշեցնենք, որ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-311 հոդվածով՝ կաշառքի օժանդակություն։ Իրեն առաջադրված մեղադրանքը Մայրապետյանը չի ընդունում։