Սամվել Մայրապետյանի պաշտպանը նոր միջնորդություն է ներկայացրել դատախազություն

Մինչև 2018 թվականի նոյեմբերի 21-ը ՀՀ գլխավոր դատախազը պետք է բավարարի կամ մերժի Կարեն Բատիկյանի միջնորդությունը:
samvel-mayrapetyan

Գործարար Սամվել Մայրապետյանի պաշտպան, փաստաբան Կարեն Բատիկյանը նոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով քննարկել անձնական երաշխավորություններով Սամվել Մայրապետյանին ազատ արձակելու հարցը:

Սամվել Մայրապետյանի փաստաբանի միջնորդությունը ՀՀ գլխավոր դատախազություն մուտքագրվել է այսօր և ՀՀ Քրեական դատավարության օրենգրքի 199-րդ հոդվածի համաձայն պետք է քննվի 5-օրյա ժամկետում, այսինքն մինչև 2018 թվականի նոյեմբերի  21-ը ՀՀ գլխավոր դատախազը պետք է բավարարի կամ մերժի Կարեն Բատիկյանի միջնորդությունը:

 Հիշեցնենք, որ գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորել են 2018 թ-ի հոկտեմբերի 9-ին։

*

*