Ուկրաինայում ձերբակալել են հանցավոր խմբավորման ղեկավար Սամվել Մարտիրոսյանին

Մարտիրոսյանին փնտրում էր Ինտերպոլը` Հայաստանում կատարած սպանության համար

Ուկրաինայի Պոլտավայի մարզում ձերբակալվել է հանցավոր խմբավորման ղեկավար, 60-ամյա Սամվել Մարտիրոսյանը, որն առավել հայտնի է Սամվել Դոնեցկիյ մականվամբ։ Այս մասին հայտնում է sputnikarmenia-ն՝ հղում անելով tsn.ua-ին։

Մարտիրոսյանին փնտրում էր Ինտերպոլը` Հայաստանում կատարած սպանության համար: 1990-ականներին նա գլխավորել է Դոնեցկի հանցավոր խմբավորումներից մեկը, այնուհետև նրա ազդեցությունը տարածվել է նաև Զապորոժիեի և Պոլտավայի մարզերում:

Նշվում է, որ բացի Մարտիրոսյանից ձերբակալվել են նաև հանցավոր խմբավորման անդամներ։ Նրանք մեղադրվում են շորթման, առևանգման, զենքի վաճառքի, ֆիզիկական բռնության, սպանությունների և մի շարք այլ հանցագործությունների կատարման մեջ:

*

*