Սամվել Բաբայանը տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների իրավունք կունենա

Դատարանը բավարարեց միջնորդությունը․․․
samvel-babayan

Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի  նախագահությամբ օգոստոսի 28-ին շարունակվել է Սամվել Բաբայանի և մյուսների գործով  դատական նիստը:

Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը երեք միջնորդություն ներկայացրեց` պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չկիրառելու, սեփականություն հանդիսացող գույքի վրա կալանք չդնելու, ինչպես նաև հարազատների հետ տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների սահմանափակումը վերացնելու վերաբերյալ:

Դատարանը բավարարեց միայն Սամվել Բաբայանի նկատմամբ տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների սահմանափակումը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը:

Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական հաջորդ նիստը կայանալու է սեպտեմբերի 4-ին:

*

*