«Ելք» խմբակցության 2 պատգամավոր միջնորդելու է, որ Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխվի

«Մենք երաշխավորում ենք Սամվել Բաբայանի պատշաճ վարքագիծը»
samvel-babayan

Սամվել Բաբայանի կողմնակիցները տեղեկացրել են, որ այսօրվա բողոքի ակցիան համարում են ավարտված, առաջիկա անելիքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ:

Միչ այդ, ցույցի մասնակից, «Պոլիտէկոնոմիա» կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանը հայտնել է, որ «Ելք» խմբակցության երկու պատգամավոր՝ Հովիկ Աղազարյանն ու Սասուն Միքայելյանը, միջնորդելու են Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին։  «Մենք երաշխավորում ենք Սամվել Բաբայանի պատշաճ վարքագիծը եւ վստահեցնում, որ վերջինս մինչեւ գործի վերջնական ավարտը թույլ չի տա որեւէ անթույլատրելի վարքագիծ, որը հիմք կտա նորից կալանավորելու նրան»,- ասված է միջնորդագրում:

*

*