Սամվել Բաբայանի գործով դատաքննությունն ավարտվեց

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է...
samvel-babayan

Այսօր ավարտվեց ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և ևս 6 անձի գործով դատաքննությունը, տեղեկացնում է yerkir.am-ը։ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը մեկ շաբաթ ժամանակ տվեց մեղադրող դատախազին՝ ճառին պատրաստվելու համար:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով` ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերել, փոխադրել և պահել, ինչպես նաև փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերել:

Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով` ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, փոխադրելու և պահելու մեջ: Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելուն և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները