Դատախազը պահանջեց Սամվել Բաբայանին 7 տարվա ազատազրկման դատապարտել

Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 20-ին:
samvel-babayan-dataran

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի գլխավորությամբ նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ Սամվել Բաբայանի և մյուսների գործով հերթական դատական նիստը:

Դատախազ Արամ Արամյանը հանդես եկավ մեղադրական ճառով և պահանջեց Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման:

Դատախազը նաև պահանջեց ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման, Արմեն Պողոսյանին, Կարեն Քոչարյանին՝ 3 տարվա,  Դավիթ Հարությունյանին՝ 2 տարվա, Անդրանիկ ՔոչարյանինԺորա Զաքարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով։

Դատավոր Արշակ Վարդանյանը, բավարարելով պաշտպանական կողմի ճառի նախապատրաստվելու հետ կապված  միջնորդությունը, նիստը հետաձգեց մեկ շաբաթով:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 20-ին:

*

*