Սահմանադրությունն ու կրած փոփոխությունները. հետադարձ հայացք

Հայաստանում հուլիսի 5-ին նշում ենք Սահմանադրության օրը:
sahmanadrutyun-patmutyun

Հայաստանում հուլիսի 5-ին նշում ենք Սահմանադրության օրը: 1995 թվականի այս օրը երկրի հիմնական օրենքի նախագիծը դրվեց համաժողովրդական հանրաքվեի:

Այն ժամանակվա ընդդիմությունը հանրաքվեի արդյունքները կեղծված համարեց, սակայն Սահմանադրությունը պաշտոնապես ընդունվեց:

Տասը տարի անց` 2005 թվականին նոյեմբերի 27-ին, երկրում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե անցկացվեց: Փոփոխություններով ընդլայնվեցին խորհրդարանի լիազորությունները:

Երկրի հիմնական օրենքը փոփոխությունների ենթարկվեց նաեւ 2015 թվականին: Այս անգամ Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգի, որը նշանակում է, որ Հայաստանում նախագահն արդեն կընտրվի ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ՝ Ազգային ժողովի կողմից:

Բացի այդ, Սահմանադրական փոփոխություններով Ազգային ժողովը ձեւավորվում է միայն համամասնական ընտրակարգով, այսինքն՝ բոլորն ընտրվելու են այս կամ այն կուսակցության ցուցակներով:

*

*