Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրն է

Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն:
sahmanadrutyun-patmutyun

Այսօր ՀՀ սահմանադրության օրն է։ Հայաստանի Հանրապետության Մայր օրենքն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն: Օրը ոչ աշխատանքային է։

Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի  Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա:

2005-ին եւ 2015-ին համաժողովրդական հանրաքվեով Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարվեցին։

2015-ի փոփոխություններով՝ Հայաստանի Հանրապետությունը անցում կատարեց կիսանախագահականից խորհրդարական կառավարման մոդելի։

*

*