Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողով կձեւավորվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել․․․
sahmanadrutyun

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողով ձեւավորելու վերաբերյալ: Դրա համաձայն՝ հանձնաժողովը կազմված է լինելու 15 հիմնական անդամից, որոնց թվում ի պաշտոնե լինելու են արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների պաշտպանը, խորհրդարանական խմբակցությունների մեկական ներկայացուցիչ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի լիազոր ներկայացուցիչը, դատավորների ընդհանուր ժողովից մեկ լիազոր ներկայացուցիչ:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու են նաեւ իրավաբանական գիտությունների դոկտորի կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան եւ յոթ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող վեց իրավաբան-գիտնական եւ երկուական ներկայացուցիչ հասարակական կազմակերպություններից, որոնց ընտրության համար արդարադատության նախարարությունն արդեն մրցույթ է հայտարարել:

Առայժմ հայտնի է միայն հանձնաժողովի ձեւավորման կարգը։ Սահմանադրական բուն փոփոխությունների բովանդակության մասին որեւէ հայտարարություն չի հնչել։

*

*