Աղմկահարույց օրենքը սահմանադրական է ճանաչվել

2018թ-ի հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված վիճահարույց օրենքի նախագիծը․․․
aj-bak-boxoq-02-10

Սահմանադրական դատարանը 2018թ-ի հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված վիճահարույց օրենքի նախագիծը սահմանադրությանը համապատասխան է ճանաչել: Դատաքննությունն ընթանում էր գրավոր ընթացակարգով, իսկ որոշումը դատարանը հրապարակել է ապրիլի 19-ի խորհրդակցական նիստում:

Հիշեցնենք, որ ըստ հոկտեմբերի 2-ին ընդունված նախագծի՝ եթե Ազգային ժողովի նիստի անցկացման համար խոչընդոտ կա, նիստը պետք է ընդհատվի, ոչ թե համարվի չկայացած:

Այն ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ սրանով խորհրդարանի Հանրապետական մեծամասնությունը տեսականորեն փորձում էր խոչընդոտել վարչապետի հրաժարականից հետո արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացը: Արդյունքում հոկտեմբերի 2-ին խորհրդարանի շենքը շրջափակվեց ցուցարարների կողմից, իսկ ընդունված օրենքը հանրապետության նախագահը ստորագրելու փոխարեն ուղարկեց Սահմանադրական դատարան՝ վիճահարույց դրույթի սահմանադրականությունը պարզելու համար:

*

*