ՀՀ ոստիկանությունը ՌԴ-ից գրություն է ստացել Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկելու վերաբերյալ

Ռուսաստանը իր տարածքում որոշել է չեղարկել...
miqayel-harutyunyan2 (1)

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Ռուսաստանից գրություն է ստացել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղյալ համարելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ավելի վաղ ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանը որոշել է չեղարկել Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը: Միքայել Հարությունյանը մարտի 1-ի քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ

*

*