Գառնիում կեղծ ռուբլիներ են իրացվել

Իրացնողները կանայք են եղել
rubli

Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, բաժանմունք են հրավիրել 1977 թվականին ծնված Ներինե Պ.-ին:

40-ամյա քաղաքացին խոստովանել է, որ նոյեմբերի 26-ին Գառնիի տաճարին հարակից տաղավարներից երեք տարբեր անձանցից կատարել է գնումներ, որոնց դիմաց տվել է վճարման միջոց չհանդիսացող 3 հատ 5 հազար և 1 հատ հազար ռուբլիանոց թղթադրամներ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Գառնիի բաժանմունք հրավիրված 1956 թ. ծնված Թամարա Լ.-ն հաղորդում է տվել, որ նոյեմբերի 26-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Գառնիի տաճարի մոտ գտնվող իր տաղավարից անծանոթ մի կին գնել է 6 տոպրակ ընկույզի միջուկ, 2 սուջուխ, 0.5 լ տարողության 2 ապակյա տարայով մեղր, որոնց համար վճարել է 5.000 ռուբլիանոց կեղծ թղթադրամ` պատճառելով 44.000 դրամի վնաս:

Նույն օրը բաժանմունք հրավիրված 1958 թ. ծնված Թերեզա Մ.-ն հաղորդում է տվել, որ նոյեմբերի 26-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Գառնիի տաճարի մոտ գտնվող իր տաղավարից անծանոթ մի կին գնել է 6 հատ մրգային լավաշով ռուլետ` վճարելով 1.000 ռուբլիանոց կեղծ թղթադրամ: Կատարվում է քննություն:

*

*