Ռոմանոս Պետրոսյանը դատական հայց է ներկայացրել Նոր Գեղի համայնքի ավագանու որոշման դեմ

Պատճառը Նոր Գեղի համայնքի ավագանու 2015 թվականի մարտի 24-ի որոշումն է, որով...
romanos-petrosyan

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դատի է  տվել Նոր Գեղի համայնքի ավագանուն` պահանջելով մասնակի անվավեր ճանաչել Նոր Գեղի համայնքի ավագանու 2015 թվականի մարտի 24-ի որոշումը, որով Երևանյան փողոցը վերանվանվել էր Նոր Գեղի համայնքի նախկին ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանի անունով:

Այս մասին տեղեկացնում են «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:

Գործը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանին:

Ֆրոնտիկ Թևոսյանը Նոր Գեղի համայնքը ղեկավարում էր 1986 թվականիցՆա 2018 թվականի օգոստոսի 31-ին հրաժարական է տվել:

*

*