Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցը քննող Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ հայտնեց

Վազգեն Ռշտունին, ում մակագրվել էր Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով...
vazgen-rshtuni

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, ում մակագրվել էր Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը, ինքնաբացարկի միջնորդությունը բավարարեց:

Վազգեն Ռշտունու խոսքով` գործն ընդունել է վարույթ՝ վստահ լինելով, որ կարող է կայացնել օբյեկտիվ դատական ակտ նշված բողոքի վերաբերյալ:

Ավելի վաղ մեղադրող կողմը միջնորդություն էր ներկայացրել նախագահող դատավոր Վազգեն Ռշտունուն ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի՝ անձեռնմխելիության հիմքով Քոչարյանին կալանքից ազատ արձակելուց հետո 2018թ. սեպտեմբերին Ռշտունին լրագրողներից մեկի հետ զրույցում հայտարարել է, որ որպես իրավաբան՝ Ազարյանի որոշման հետ համաձայն է։

*

*