Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով նիստը հետաձգվեց մինչեւ աշուն

Գործարար Սիլվա Համբարձումյանն ու նրա ներկայացուցիչն այսօր չէին ներկայացել․․․
datavor-dataran

Գործարար Սիլվա Համբարձումյանն ու նրա ներկայացուցիչն այսօր` ապրիլի 16-ին չէին ներկայացել Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով նախնական դատական նիստին:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը հայտարարեց, որ պատասխանողը պատշաճ ծանուցված չէ դատական նիստի օրվա և ժամի մասին:

Դատարանը որոշում կայացրեց Համբարձումյանին պատշաճ ծանուցելու համար դատական նիստը հետաձգել և նշանակել սեպտեմբերի 26-ին:

Երկրորդ նախագահի ներկայացուցիչները դիմել են դատարանին՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու եւ երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը ապրիլի 11-ին մերժել էր Դատախազության բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումն այն մասին, որ Քոչարյանին առաջադրված կաշառքի մասով հիմնավոր կասկածը բացակայում է:

*

*