Ռոբերտ Քոչարյանի բողոքը կքննվի այսօր՝ ժամը 17-ին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում․․․
robert-qocharyan

Այսօր ժամը 17-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կքննի Հայաստանի երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի բողոքը։ Նրա պաշտպանները դեկտեմբերի 26-ին են դիմել դատարան` առաջարկելով Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով։

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է դեկտեմբերի 7-ին, երբ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց նախկին նախագահին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել: Վճռաբեկ դատարանը երեք ամսվա ընթացքում պետք է որոշում կայացնի` վարույթ ընդունել-չընդունելու մասին, իսկ մինչ այդ նաև գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել:

 

*

*