Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը դատարանը ճանաչել է ապօրինի

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվել է դատարանի վճիռը։
robert-kocharyan

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ  խափանման միջոց կալանավորումը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ։ Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվել է դատարանի վճիռը։ Կալանավորումը դատարանը ճանաչել է ապօրինի։

Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռոբերտ Սահակյանը: «Վերաքննիչ դատարանը վերացնում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը՝ հաշվի առնելով այն, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է»,- ասաց Սահակյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին ավարտվել էր  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեմ բողոքի քննությունը։ Ռ. Քոչարյանի դատապաշտպան Արամ Օրբելյանը հայտարարել էր, որ որոշումը կհրապարակվի այսօր՝  ժամը 16.00-ին:

ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում է մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ: ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու միջնորդություն էին ներկայացրել նաև Ազգային ժողովի 45 պատգամավորներ, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է միջնորդությունը՝ ընդգծելով, որ ազատության մեջ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը:

*

*