Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ

«Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքն ամբողջությամբ մերժվել է»
hayk-alumyan

Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։

«Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքն ամբողջությամբ մերժվել է. նա  կշարունակի մնալ կալանքի տակ»,-լրագրողներիր հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը։

Պաշտպանական խումբը Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու է Վճռաբեկ դատարանում, ինչպես նաև գանգատ կներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

 

*

*