Ռոբերտ Քոչարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ

ՀՀ երկրորդ նախագահը ներկա է եղել դատական նիստին։
robert-kocharyan-qocharyan

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւս երկու ամսի կմնա կալանքի տակ։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, որոշեց բավարարել Հատուկ Քննչական ծառայության միջնորդությունը՝ մերժելով Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավով ազատ արձակելու միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։

Նա հայտնեց, որ ՀՀ երկրորդ նախագահը ներկա է եղել դատական նիստին։

Հիշեցնենք, որ կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդությամբ հանդես էր երել Հատուկ քննչական ծառայությունը, և մարտի 13-ից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, սկսվել էր միջնորդության քննությունը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները