Ռոբերտ Քոչարյանի եկամուտների և գույքի կալանքի վերացման միջնորդության քննությունը հետաձգվել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում...
robert-qocharyan

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում հետաձգվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եկամուտների և գույքի վրա դրված կալանքի վերացման՝ պաշտպանների միջնորդության քննությունը:

Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն ասաց, որ հաջորդ նիստը կկայանա 2019 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 16:00-ին:

«Կալանք է դրված ողջ գույքի և եկամուտների վրա, բացառությամբ՝ կենսաթոշակի: Այդ գույքը չի գնահատվել, սակայն գնահատման գործընթացը պարտադիր է»,- նշեց Խուդոյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները