Դատախազությունը Քոչարյանի գործով ՍԴ-ի որոշումը կմեկնաբանի այն ամբողջությամբ ստանալուց հետո

Տեղեկացնում է Արևիկ Խաչատրյանը
dataxazutyun

ՀՀ գլխավոր դատախազությունը իր դիրքորոշումը կհայտնի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշումը ամբողջությամբ ունենալուց հետո: Այս մասին «Արմենպրեսին» ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«ՍԴ որոշման հնարավոր հետևանքների մասին կարելի է խոսել միայն այդ որոշումն ամբողջությամբ ունենալու դեպքում: Հետևաբար՝ մինչ այդ ոչինչ ասել չենք կարող»,- ասել է Խաչատրյանը:

Սահմանադրական դատարանը  հրապարակեց «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» հարցի առնչությամբ կայացրած որոշումը:

«Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց 1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը սահմանադրականության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթներին անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության համապատասխան հոդվածներին հակասող և անվավեր: 

2.ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը»: 

 

*

*