Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ դատական նիստը ընդմիջվեց մինչեւ վաղը

Ռոբերտ Քոչարյանը նիստին չի մասնակցել․․․
Robert-Qocharyan2

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հունվարի 9-ին տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու հարցի քննությունը։ Ռոբերտ Քոչարյանը նիստին չի մասնակցել:

Քոչարյանի փաստաբանը հայտնեց, որ քննիչն ու դատախազը բացարկ են հայտնել դատավորին, պաշտպանական կողմը առարկել է, որից հետո դատարանը հեռացել է որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի վաղը ժամը 14։00-ին։

Բացարկը ընդունելու դեպքում նիստը կրկին կհետաձգվի, քանի որ այն վարելու իրավունքը պետք է փոխանցվի այլ դատավորի։

Նշենք, որ հարցի քննությունը մեկնարկել և հետաձգվել էր 2018թ. դեկտեմբերի 28–ին՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված։ Նախորդ դատական նիստում Քոչարյանի գործով քննիչը ժամանակ էր խնդրել դատարանին ինքնաբացարկ հայտնելու համար։

*

*