Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր

...ժամը՝ 17:30-ին
robert-qocharyan

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 17:30-ին. տեղեկացնում է Քոչարյանի պաշտպանական թիմը:

Հիշեցնենք, որ դատարանը քննել է երկու միջնորդություն՝ Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ներկայացված՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված՝ կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ:

*

*