Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը (ՈՒՂԻՂ)

Նաև պարզ կլինի, թե երբ են դատարան ներկայանալու Արցախի Հանրապետության գործող և պաշտոնաթող նախագահները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում չորրորդ օրն է, ինչ քննվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։

Նախորդ դատական նիստում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես եկավ պաշտպանական խմբից Հայկ Ալումյանը:

Դատական նիստը 5 րոպեով ընդմիջվեց, որպեսզի կարգավորեն բարձրախոսների հետ կապված խնդիրը: Նախորդ դատական նիստերի ընթացքում պարզ լսելի էր միայն նիստը նախագահող դատավորի ձայնը, իսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններրի և մեղադրող կողմի ներկայացուցիչների ձայները դժվար լսելի էին: Բարձրախոսների խնդիրը լուծելու միջնորդություն դատարանին ներկայացրել էին նաև լրագրողները:

Ակնկալվում է, որ մայիսի 16-ի նիստին կարող են ներկա լինել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրանք Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորագիր են ներկայացրել, իսկ այն քննարկելու համար նրանց ներկայությունը դատական նիստին պարտադիր է:

*

*