Քոչարյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 12-ին

...Շենգավիթի նստավայրում` ժամը 13:00-ին
robert-qqocharyan-sat111

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը նշանակել է սեպտեմբերի 12-ին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Բարձրագույն դատական խորհրդի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը:

«Դատական նիստը տեղի է ունենալու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում` ժամը 13:00-ին»,- ասաց Խաչատրյանը:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

 

 

 

*

*