Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ուղիղ

...նստավայրի բակում շարունակվում են ակցիաները

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով արդեն երրորդ օրն ընթացող դատական նիստից առաջ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրի բակում շարունակվում են ակցիաները. դատարանի բակում են և′ Քոչարյանի աջակիցները, և′ նրա ազատությանը դեմ հանդես եկող անձինք։

Դատարանի դիմաց ոստիկանական ուժերը հսկում են կարգուկանոնը: Դեմ և կողմ արտահայտվող ցուցարարները հավաքվել են փողոցի տարբեր կողմերում և փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին։

Դատական նիստի ժամանակ շարունակվելու է քննվել Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունը՝ հիմնավոր  կամ ոչ հիմնավոր լինելու հարցը:

 

*

*