Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի ապրիլի 11-ին

«Ռոբերտ Քոչարյանը շատ երկար, մանրամասն ելույթ ունեցավ»․ փաստաբան
hayk-alumyan

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանը որոշումը կհապարակի ապրիլի 11-ին` ժամը՝ 12։30-ին։

«Ռոբերտ Քոչարյանը շատ երկար, մանրամասն ելույթ ունեցավ, նկարագրեց մանրամասները», — Վերաքննիչ քրեական դատարանում նիստերի դահլիճից դուրս գալով լրագրողներին ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Քոչարյանի ելույթում, ըստ փաստաբանի, նորություններ չեն եղել. նա կրկնել է տարբեր առիթներով տարբեր դատարաններում հնչեցրած իր խոսքը։

Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:

*

*