Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով նիստը

Նիստը տեղի կունենա հաջորդ տարի․․․
Qocharyan

Այսօր ժամը 17-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկած նիստում դատարանը հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցի քննությունը։ Նիստը տեղի կունենա հաջորդ տարվա հունվարի 9-ին։ Այս մասին տեղեկացրել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը։

Պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը հայտարարեց, որ գործը քննող ՀՔԾ քննիչն է խնդրել հետաձգել նիստը, քանի որ ունի անձնական գործեր և աշխատանքային ժամից դուրս չի կարող մասնակցել նիստերին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել գրավի դիմաց ազատ արձակելու Հայաստանի երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին։

*

*