Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը կկայանա վաղը

Նիստին ներկա էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը։
robert-kocharyan-qocharyan

Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը։

«Նիստը հետաձգվեց մինչեւ վաղը՝ ժամը 15։00-ը», — լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը։

Նրա կարծիքով՝ նիստը հետաձգվեց, քանի որ պաշտպանական կողմը դեռ չի ավարտել բողոքը։

Ի դեպ, նիստին ներկա էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը։

*

*