Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան

...անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով:
Robert-Qocharyan

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Գանգատը ներկայացվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով` անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով:

Նշենք, որ պաշտպանական թիմը ՄԻԵԴ է դիմել առանց ներպետական դատական ատյաններն սպառելու, քանի որ ներպետական դատական ատյանները համարում են տվյալ գործի համար անարդյունավետ միջոց, որի մանրամասն պարզաբանումները ներկայացվել է բողոքի հիմքում:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմ

*

*