Ոստիկանությունը պարզել է Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամին դանակահարողի ինքնությունը

Անձը բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին:
vostikan-hay2

Երևանի Ամիրյան փողոցում Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին դանակահարողի ինքնությունը պարզվել է։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Անձը բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն»,- ասաց Ջանոյանը:

Ավելի վաղ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ  Ամիրյան փողոցում դանակահարել են Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին:

*

*