Սուրգութի հարձակումը ահաբեկչություն չէ. ՌԴ իրավապահներ

Հարձակվողի ինքնությունը ենթադրաբար պարզվել է
surgut2

Ռուսաստանի իրավապահ մարմինները Սուրգութում մարդկանց վրա դանակով հարձակման դեպքի առումով ահաբեկչությունը, որպես վարկած չեն դիտարկում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Հարձակվողի ինքնությունը ենթադրաբար պարզվել է, այժմ ստուգում են տեղեկությունները՝ նրա հոգեկան հիվանդությունների մասին: «Վարկածը, թե տեղի ունեցածն ահաբեկչություն է՝ հիմնավոր չի համարվում»,- ասել են ՌԴ ներքին գործերի նախարարությունում:

Ճշտված տվյալներով՝ հարձակման հետևանքով տուժել է 7 մարդ:

Ռուսաստանի Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ դեպքի վայր ժամանած ոստիկանները սպանել են հարձակվողին:

*

*