Կրկին վնասել են պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենան

Այս անգամ ԱԺ-ի մոտ կոտրել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի ավտոմեքենայի ապակիները
qristine-poxosyan,-meqena

Մինչ պատգամավորները խորհրդարանում հավաքվել էին հերթական քառօրյային մասնակցելու, Ազգային Ժողովի մոտ՝ Դեմիրճյան փողոցում, կոտրել են պատգամավոր Քրիստինե Պողոսյանի Mini cooper մակնիշի ավտոմեքենայի ապակիները։

Դեպքի վայր են եկել իրավապահները, որոնք «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայությամբ կատարել են քննչական գործողություններ։

Ի դեպ, Քրիստինե Պողոսյանի մեքենան մեկ անգամ էլ վնասվել է այս տարվա հունվարի 21-ին, արդեն Հյուսիսային պողոտայում՝ Տերյան 25 հասցեի բակում։ Այդ ժամանակ, թեեւ Քրիստինե Պողոսյանը ընտրվել էր ԱԺ պատգամավոր, սակայն հրապարակային պատգամավորական գործունեություն դեռ ծավալում։

*

*