Դատախազությունը ՔՊ-ական որոշ թեկնածուների կողմից համայնքապետերին գումար տալու հրապարակումներն ուղարկել է ոստիկանություն

... որպեսզի վերջիններս իրենց համար ձայներ ապահովեն
glkhavor-datakhazutyun

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված որոշ անձանց կողմից համայնքապետերին իրենց օգտին ձայներ հավաքելու համար գումար տալու մասին հրապարակումներն ուղարկել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ դրանցում նշված հանգամանքների ստուգման նպատակով ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ:

«Նախօրեին մի քանի լրատվամիջոցներ, հղում կատարելով «Ժամանակ» թերթի համապատասխան հրապարակմանը, տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ վերջինիս ունեցած տեղեկություններով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ՝ Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրված որոշ անձինք գումարներ են տալիս համայնքապետերին, որպեսզի վերջիններս իրենց համար ձայներ ապահովեն, և իրենք առաջ անցնեն ՔՊ-ի իրենց մրցակիցներից:
…Դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքում արձանագրված սույն հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ դրանցում նշված հանգամանքների ստուգման նպատակով ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ»,- մասնավորապես նշված է ՀՀ գլխավոր դատախազության հայտարարության մեջ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները