Քոչարյանն ամենայն հավանականությամբ չի մասնակցի այսօրվա դատական նիստին

...այս մասին տեղեկացրել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի խոսնակը
dataran

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատ արձակմամբ փոխարինելու վերաբերյալ դատական նիստին Ռոբերտ Քոչարյանն ամենայն հավանականությամբ ներկա չի գտնվի:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը:

Այսօր  Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատ արձակմամբ փոխարինելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը:

Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեկտեմբերի 26-ին:

*

*