Հայտնի է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննության օրը

Դատական նիստը նշանակված է ժամը 12:00-ին:
robert-qocharyan3 (1)

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի օգոստոսի 9-ին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

Դատական նիստը նշանակված է ժամը 12:00-ին:

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրահավաք են իրականացրել Ազգային ժողովի պատգամավորները: Ստորագրահավաքին միացել է 46 պատգամավոր: ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Հետք»-ին հայտնել է, որ ստորագրահավաքին միացել է ՀՀԿ խմբակցության 42, ՀՅԴ խմբակցության 3 և «Ծառուկյան» խմբակցության 1 պատգամավոր:

*

*