Պաշտպանները միջնորդել են գրավի դիմաց ազատել Ռոբերտ Քոչարյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նոյեմբերի 5-ին շարունակվում է...
robert-qocharyan

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նոյեմբերի 5-ին շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Քոչարյանի պաշտպանները իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն ներկայացրին:

Միջնորդությանը առարկեցին մեղադրանքի կողմը և տուժողների ներկայացուցիչները:

Հոկտեմբերի 15-ին նիստը հետաձգվել էր Ռոբերտ Քոչարյանի բացակայության պատճառով, որը վիրահատությունից հետո չէր ներկայացել նիստին։ Հայաստանի երկրորդ նախագահը հունիսի 25-ից կալանքի տակ է:

*

*