Քոչարյանի պաշտպանները լավատեսորեն են տրամադրված

Ըստ պաշտպանների` դատավարությունը հարթ ու թափանցիկ է անցել
bako-sahakyan,-qocharyan-dat

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ակնկալում են, որ դատարանի՝ մայիսի 18-ին կայացվելիք որոշմամբ երկրորդ նախագահը վատագույն դեպքում Արցախի նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ կարձակվի, լավագույն դեպքում ՝ քրեական գործի վարույթը կկարճվի:

Ըստ պաշտպանների` դատավարությունը հարթ ու թափանցիկ է անցել, միակ բացթողումն այն է, որ մեղադրող կողմը երկու անգամ է դիրքորոշում հայտնել: Փաստաբան Արամ Օրբելյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է ունենալ սովետական տիպի դատախազական մոտեցում, ըստ որի՝ բոլորին պետք է ձերբակալել ու կալանքի տակ պահել: Ըստ պաշտպանների՝ դատարանում իր ելույթի ժամանակ գլխավոր դատախազը գրեթե սպառնացել է դատարանին՝ նշելով, որ վերջինն է կրում ամբողջ պատասխանատվությունը: Ասուլիսի ժամանակ փաստաբաններ Օրբելյանն ու Խուդոյանը նաեւ ցուցադրել են Մարտի մեկի դեպքերից տեսանյութը, որը նախագահող դատավորը չթույլատրեց հրապարակել դատարանում: Տեսանյութի դրվագներն ըստ պաշտպանների փաստում են, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում «խաղաղ ցուցարարներ» եզրույթն ակնհայտ սխալ է:

*

*