Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հիմնավոր փաստարկներ չգտնելու դեպքում կբողոքարկեն ՀՔԾ որոշումը

«Նախնական կարծում ենք, որ որոշումն օրինական չէ»
hqc

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ստորագրությունը չհեռանալու մասին որպես խափանման միջոց ընտրելուն մանրամասն գնահատական կտրվի Հատուկ քննչական ծառայության որոշումը ստանալուն պես:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը:

«Հաշվի առնելով Վերաքննիչ դատարանի որոշումն առ այն, որ առաջադրված մեղադրանքների մասով գործում է անձեռնմխելիություն, և, համապատասխանաբար, այդ առաջադրված մեղադրանքների մասով չի կարող իրականացվել քրեական հետապնդում, որն ուղղված է քրեական հետապնդման, իսկ խափանման միջոցի կիրառումը նույնպես համարվում է քրեական հետապնդման գործողություններից մեկը, նախնական կարծում ենք, որ որոշումն օրինական չէ։ Որոշումը դեռ չենք ստացել, որոշումը կտեսնենք, հետո ավելի մանրամասն գնահատական կտանք»,-ասաց Օրբելյանը։

Նրա խոսքով` եթե հիմնավորված փաստարկներ չլինեն որոշման մեջ, իրենք այն կբողոքարկեն:

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

*

*