Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով որոշումը

Դատարանը որոշել է Ռոբերտ Քոչարյանից բռնագանձել․․․
pashinyan-qocharyan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ներկայացուցչի միջոցով դատարանում հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանին ի նկատի չի ունեցել, երբ մարդասպանության մասին է խոսել։ Փոխարենը այդ դատաքննությունից կստանա 200 հազար դրամ։

Նման որոշում է կայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը։

Նիկոլ Փաշինյանը գումար է պահանջել Քոչարյանից դատական ծախսերի համար, որի մի մասն էլ դատարանն այսօր բավարարել է։ Դատարանը պարտավորեցրել է հայցվոր կողմից որպես դատական ծախս բռնագանձել 200 հազար դրամ, թեեւ Փաշինյանի ներկայացուցիչը պահանջել էր 650 հազար դրամ:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը 2018-ի սեպտեմբերի 17-ին քաղաքացիական հայց էր ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու եւ հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջով։

Քոչարյանը վիճարկում էր Նիկոլ Փաշինյանի հետեւյալ արտահայտությունը․ «Ասում է՝ անձեռնմխելի է։ Ինչ է նշանակում անձեռնմխելի։ Այսինքն` կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` ես անձեռնմխելի՞ եմ։ Այդ որտե՞ղ է այդպես գրված»։

Դատարում Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը ասել էր, որ եթե Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գյոզալյանը հայտարարի, որ Փաշինյանը նկատի չի ունեցել Քոչարյանին, իրենք պատրաստ են հրաժարվել հայցից: Այդպես էլ եղել է։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները