Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը՝ մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանին բացարկ հայտնելու վերաբերյալ

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին:
Anna-danibekyan

Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը նոյեմբերի 19-ին որոշում կայացրեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը` մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանին  բացարկ հայտնելու վերաբերյալ: Որոշումը ենթակա չէ բողոքարկման:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին:

Նոյեմբերի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանի նկատմամբ: Մյուս պաշտպանները ևս միացան միջնորդությանը: Մեղադրող կողմը առարկել է պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդության դեմ:

*

*