Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատները գրանցվել են

ՄԻԵԴ քարտուղարությունը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբին տեղեկացրել է․․․
Qocharyan

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատները գրանցվել են:

Գանգատներից մեկը ներկայացվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով` անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով, իսկ մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման որոշումն ընտրելու հիմքով:

ՄԻԵԴ քարտուղարությունը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբին տեղեկացրել է, որ դատարանը քննության կառնի գործերն առաջին իսկ հնարավորության դեպքում:

*

*