Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է իր կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության դատական նիստին

...քննարկվում է կալանքը ևս 2 ամսով երկարացնելու միջնորդությունը:
robert-qocharyan-kocharyan

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստին, որում քննարկվում է նրա կալանքը ևս 2 ամսով երկարացնելու միջնորդությունը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռոբերտ Սահակյանը:

«Ռոբերտ Քոչարյանը ներկա է եղել դատական նիստին: Այս նիստի ընթացքում խոսել ենք հիմնավոր կասկածի, անձեռնմխելիության, կալանքի ժամկետը երկարացնելու մասին ներկայացված միջնորդության վերաբերյալ»,-ասաց նա:

*

*