Քոչարյանի եւ մյուսների գործի վերաբերյալ դատարանի դիմումը ՍԴ-ում նախնական ուսումնասիրության փուլում է

Որոշումը դատարան է մուտքագրվել 2019 թվականի մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին։
qocharyan-kachaturov-ohanyan-gevorgyan

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշման դիմումը նախնական ուսումնասիրության փուլում է: Այս մասին տեղեկությունը հրապարակված է Սահմանադրական դատարանի «Ֆեյսբուքի» էջում:

«Մայիսի 20-ի որոշումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով), ՀՀ Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2019 թվականի մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին։ Դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։ Դիմումի նախնական ուսումնասիրությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով և ժամկետներում»,-ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի,  ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար  Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել և ուղարկվել է Սահմանադրական դատարան:

*

*