Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ գործի քննությունը հետաձգվել է — Երկիր Մեդիա

Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ գործի քննությունը հետաձգվել է

Այս մասին ասաց Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:
Robert-Qocharyan2

Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ գործի քննությունը:

Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:

«Գործի քննությունը հետաձգվեց մինչև վաղը ժամը 14:00-ը: Այժմ մեղադրանքի կողմը պետք է ներկայացնի իր դիրքորոշումը մեր հիմնավորումների վերաբերյալ»,- ասաց Ալումյանը:

Նշենք, որ այսօր ժամը 12:00-ին Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել էր  Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը։

ՀՀ երկրորդ նախագահը կալանավորված է հուլիսի 27-ից։

*

*