Հիմքեր կան, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ․ գլխավոր դատախազ

Արձագանքելով Քոչարյանի պաշտպանների պնդմանը, թե «Մարտի 1-ի գործն, ըստ էության, ջուր է և պետք է «Յոթի գործը» վերաբացել», Արթուր Դավթյանն ասաց.
artur-davtyan

ՀՀ դատախազությունը տեսել է այն հիմքերը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Այդ հիմքերով պայմանավորված էլ վարույթ իրականացնող մարմինը կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացրել, վերջերս նաև Վերաքննիչ դատարանում քննարկվեց բողոքը, և մենք կարծում ենք, որ դեռ պահպանվում են կալանքի հիմքերը»,- ասաց Արթուր Դավթյանը:

Արձագանքելով Քոչարյանի պաշտպանների պնդմանը, թե «Մարտի 1-ի գործն, ըստ էության, ջուր է և պետք է «Յոթի գործը» վերաբացել», Արթուր Դավթյանն ասաց.

«Պաշտպանական կողմն ասում է, որ դատախազները 2009 թվականին որոշում են կայացրել այն ժամանակ գործող 300 հոդվածով քրեական հետապնդում չիրականացնել այդ յոթ անձանց նկատմամբ այն պատճառաբանությամբ, որ 2009 թվականին կատարված օրենդրական փոփոխության արդյունքում սահմանադրական կարգի տապալման հոդվածն,իբր, դիտարկվել է որպես պատասխանատվությունը խստացնող օրենք։ Առիթի դեպքում այդ որոշումը կներկայացվի հանրությանը և կխնդրեմ, որ հենց իմ գործընկեր փաստաբանները մատնշեն, թե այդ որոշման մեջ որտե՞ղ է այդպիսի բան գրած»։

*

*