Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի

Առաջին ատյանի դատարանի որոշումը մնաց ուժի մեջ
Լուսանկարը՝ Մեդիամաքսի
Լուսանկարը՝ Մեդիամաքսի

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանական կողմի բերած բողոքների վերաբերյալ որոշումը:

«Մեր բողոքները մերժվեցին, առաջին ատյանի դատարանի որոշումը մնաց ուժի մեջ, ըստ դատարանի որոշման՝ պետք է կալանավորվի, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,-ասաց դատապաշտպան Հայկ Ալումյանը:

Մանրամասները Քոչարյանի փաստաբանական թիմը կներկայացնի ժամը 18:00-ին՝ մամուլի ասուլսիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանքը: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր Առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու համար Վճռաբեկ ատյան էին դիմել թե′ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, և թե′  գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

*

*