ՀՔԾ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը

Միջնորդության մերժումը պատճառաբանվել է․․․
robert-qocharyan

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ՝ հունվարի 9-ին պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը:

Ինչպես տեղեկացնում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից, միջնորդության մերժումը պատճառաբանվել է նրանով, որ մեղադրանքն առաջադրվել է օրենքով սահմանված կարգով ձեռքբերված բավարար ապացույցների հիման վրա և առկա չեն քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ:

Հիշեցնենք, որ միջնորդությամբ նշվել էր, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ  հոդվածով՝ ապօրինի է:

*

*